07/05/2024 16:09
Բոլորդ կգնաք, Ոսկեպարի եկեղեցում մոմ կվառեք, կաղոթեք. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Ոսկեպարի եկեղեցում հնարավոր կլինի մոմ վառել։
«Ասում էին՝ Ոսկեպարի եկեղեցին տվին, եկեղեցուց 1 մետր այն կողմ է լինելու սահմանը։ Սահմանազատումը կլինի, բոլորդ կգնաք, Ոսկեպարի եկեղեցում մոմ կվառեք, կաղոթեք ու կտեսնեք՝ սահմանազատումը եկեղեցուն ինչ տվեց ու ինչ չտվեց»,- ասուլիսին ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ բոլոր նեգատիվ կանխատեսումները, որ կային, տեղի չեն ունեցել։
«Եկեղեցու տարածքի հետ բացարձակապես ոչ մի խնդիր չկա»,- հավելեց նա։