07/05/2024 09:57
Պետքարտուղարությունը չի մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի այցն օկուպացված Արցախ
ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլերը հրաժարվել է մեկնաբանություն տրամադրել այն հարցին, թե ինչպես է գնահատում Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիբբիի «առաջին այցը Ղարաբաղ» և ինչ ակնկալիքներ ունի մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից:
«Այդ առիթով որևէ մեկնաբանություն կամ ակնկալիք չունեմ [հայտնելու համար]», - ասել է Միլլերը՝ պատասխանելով պետքարտուղարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողի հնչեցրած հարցին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։