07/05/2024 12:35
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանային սյուները շատացնենք. Նիկոլ Փաշինյան
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, անվտանգության երաշխիքների ստեղծման գործընթաց է, այդ մասին մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սահմանային այն սյուները, որոնք տեղադրվում են Տավուշում, Հայաստանի անվտանգության երաշխիքների սյուներն են, ու մենք ամեն ինչ անելու ենք այդ սյուները շատացնելու ուղղությամբ»,- նշեց նա։
Փաշինյանն ասաց, որ Հայաստանը վարում է արտաքին ինքնուրույն քաղաքականություն։
«Ժողովուրդը պետք է լինի իրավահարաբերությունների հաստատման հեղինակը», -ասաց վարչապետը։