07/05/2024 13:15
Որևէ երաշխիք չկա, ասում են՝ «երկու գյուղ տվեցինք, դիմացը ստացանք ռիսկերի նվազեցում», սա ասելու բա՞ն է, նույնիսկ վերացում չի է՜, նվազեցում․ Սրբազան
Հետագա խաղաղություն չկա, խաղաղություն կա, հիմա պետք է լինի, ինչ երաշխիքով, դուք երաշխիք լսե՞լ եք խաղաղության․ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առաջնորդող Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Նույնիսկ այս գյուղերի խնդրի ժամանակ ինչ ասվեց՝ «երկու գյուղ տվեցինք, դիմացը ստացանք ռիսկերի նվազեցում», սա ասելու բա՞ն է։ Նույնիսկ վերացում չի է՜, նվազեցում․․․ ի՞նչ աստիճան, ի՞նչ չափով։ Էտ ո՞վ է որոշելու, մի փամփու՞շտ են կրակելու 20-ի փոխարեն, ի՞նչ է դա նշանակում։ Ամեն օ՞ր չեն գյուղ մտնելու, օրումե՞ջ են մտնելու։ Ասենք՝ ինչ է նշանակում այդ խոսույթը, չեն հասկանում, որ աբսուրդ բաներ են ասում, զրկվցած են քաղաքական, հոգևոր, բարոյական որևէ աստիճանից, չունեն, չկա»,-ասաց նա։
Ըստ Սրբազանի՝ այս քաղաքական ուժը դեռ ժողովրդին էլ թշնամեցնում է իրար հետ։ «Էնքան են անելու, որ ոչ մեկ ոչ մեկին չվստահի։ Այսօր ՀՀ-ում չկան մարդիկ, որ իրար վստահում են»,-ասաց նա։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ իրենք իրենց օրակարգով շարժվում են առաջ։
«Այդ օրակարգից ոչ մեկ մեզ ո՛չ ձախ, ո՛չ աջ, ո՛չ առաջ, ո՛չ վերև չի տանելու։ Կա օրակարգ, գիծ, ծրագիր ու նպատակ։ Մեր խնդիրը լայն, հասարակական հաշտություն ստեղծելն է, իրենց ամբողջ ուժը, սնունդը, կերակուրը թշնամության մեջ է»,-ասաց նա։