07/05/2024 14:31
Ինքնիշխանության գերեզմանափորն ինքն է․ Սրբազանը՝ Փաշինյանին
Ինքն անձնապես բոլորին ճանաչում է, եթե ճանաչում է, ուրեմն մեծ խնդիր ունենք․ ասաց Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, որ դժգոհության գործընթացին աջակցողներն օտարերկրում ծվարած նարկոբարոններ են, կրիմինալներ են, որոնք, իր ունեցած տեղեկություններով, հավաքագրված են օտարերկրյա ծառայության կողմից։
Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, թե հոգևորականների պահանջով կասեցվելու է ինքնիշխանությունը՝ Սրբազանը պատասխանեց․ «Ինքնիշխանության գերեզմանափորը ինքն է հստակ, և հուսամ՝ դեռ կհանդիպենք, կխոսենք»։