07/05/2024 14:17
Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կմ տարածքը 1 տարի հետո չի փոխվի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կմ տարածքը 1 տարի հետո չի փոխվի։
«Ես կարծում եմ, որ 1 տարի անց այս թիվը ոչ մի փոփոխության չի ենթարկվի, և այս թվի առանձնահատկությունը դրա մեջ է»,- ասուլիսի ժամանակ այս մասին ասաց նա՝ ապա ուղղեց իրեն. «Ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ»։
Ըստ Փաշինյանի՝ այդ թիվը հենված է լեգիտիմության հենքի վրա։
«Մենք հասկանում ենք, որ պետք է ստեղծենք անվտանգության երաշխիքներ ու մենք ստեղծում ենք այդ երաշխիքները»,- ասաց նա։