08/05/2024 12:44
Իրականում ինչ եմ ես տեսել պատերազմի դաշտում... դրա մասին ես իրենց ասել եմ, եթե տղամարդ են՝ կասեն, որ ասել եմ․ Բագրատ Սրբազան
Իրականում, ինչ որ ես տեսել եմ պատերազմի դաշտում... Պատերազմի դաշտում ես երկու տարբեր իրականություններ եմ տեսել. մեկը՝ մինչև վերջին արյունաքամ եղող զինվորի ու զորականի կռիվը, մյուսը՝ քաղաքական վերնախավի ապիկարությունը, մնացած բաները չասեմ, Նազենի Հովհաննիսյանի հեղինակային «Կամուրջներ» հաղորդմանն ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Դրա մասին ես իրենց ասել եմ, եթե տղամարդ են՝ կասեն, որ ասել եմ, ուղղակի ասել եմ։ Բայց միշտ վստահություն ունեի, տղաներին տեսնելով, և նաև ճակատում արձանագրվածները տեսնելով, կարծել եմ, որ խնդիր չունենք, որովհետև և՛ պահեստն եմ տեսել, և՛ մեր զինվորականությանն եմ տեսել թիկունքում գտնվող... հենց մեր 3-րդ բանակային կորպուսը աչքերիս առջև»։
Հարցին, թե ո՞րն է 2020 թվականին Շուշիում իր ամենավառ հիշողությունը՝ Սրբազանը պատասխանել է.
«Հաղթանակս։ Ես հաղթած էի էդ ժամանակ, շատ հաղթած։ Դա եմ կարոտում»։