Համահայկական ճակատ շարժումն ու կուսակցությունը լիովին աջակցում են Հայ առաքելական եկեղեցու ջանքերին. Արշակ Կարապետյան

08/05/2024 12:48

Համահայկական ճակատ շարժումն ու կուսակցությունը լիովին աջակցում են Հայ առաքելական եկեղեցու ջանքերին. Արշակ Կարապետյան


«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հայտարարությամբ է հանդես եկել։

«Այսօր մենք գործ ունենք Հայաստանի շահերի, նրա պատմական տարածքների աննախադեպ ու անմարդկային վաճառքի, սեփական ժողովրդին դավաճանելու և մեր երկրի բնակչության անվտանգության նկատմամբ արհամարհական վերաբերմունքի հետ: Տավուշի մարզում սահմանային սյուների տեղադրումը (սահմանագծումը), որն իրականացվում է օրենսդրական և միջազգային բոլոր նորմերի կոպտագույն խախտումներով, երկրի պաշտպանունակության ապահովման տեսանկյունից շահեկան դիրքերի հանձնումը, սահմանամերձ գյուղերի բնակիչների նկատմամբ իշխանության արհամարհական վերաբերմունքը, մարդկանց անհիմն ձերբակալություններն ու կալանավորումը միայն այն բանի համար, որ նրանք մտահոգություն են հայտնում իրենց երեխաների ապագայի համար, մեր հայրենիքի՝ Հայաստանի շահերի նկատմամբ իշխանական կամավորության, ոչ կոմպետենտության և դավաճանության վառ վկայությունն են:

Ցանկացած դեմարկացիայի պետք է նախորդի սահմանների դելիմիտացիան։ Միջազգային իրավական տեսանկյունից դելիմիտացիան պետական սահմանի պայմանական սահմանումն է ըստ քարտեզների, որոնց վրա մանրամասն պատկերված են ռելիեֆը, հիդրոգրաֆիան, բնակավայրերը և այլ ֆիզիկաաշխարհագրական օբյեկտները ։ Դա փաստաթղթերի հետ երկարատև աշխատանք է, որը չի ուղեկցվում բաժանարար գծի անցկացման անհապաղ գործողություններով: Դրա սկսելուն պետք է նախորդի սահմանազատման մասին որոշումը, որը սովորաբար պետական սահմանների հաստատման կամ փոփոխման վերաբերյալ խաղաղության պայմանագրերի կամ հատուկ համաձայնագրերի բաղկացուցիչ մասն է:

Միջազգային պրակտիկայում սահմանագծման մասին որոշման շուրջ բանակցությունները տևում են միջինը առնվազն 10 տարի։ Համաձայն ԵԱՀԿ համապատասխան հանձնարարականների (կետ 1.2) ՝ Հայաստանի կառավարությունը պետք է ստեղծեր աշխատանքային խումբ՝ սահմանի ստատուս-քվոյին վերաբերող իրավական, քաղաքական, տնտեսական և տեխնիկական իրավիճակի մասին: Այդ խմբում պարտադիր կարգով պետք է ընդգրկվեն նախագահի աշխատակազմի, խորհրդարանի եւ կառավարության, շահագրգիռ նախարարությունների, այդ թվում ՝ պաշտպանության, արտաքին գործերի, տրանսպորտի եւ հաղորդակցության, ներքին գործերի, սահմանի պահպանության եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Համաձայն 4.3. կետի՝ պետք է ստորագրվի «սահմանի մասին պայմանագիրը», որում շարադրված է կողմերի հավատարմությունը միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքներին ու նորմերին: Այնուհետև տարվում է քրտնաջան աշխատանք ՝ հաշվի առնելով սահմանամերձ և վիճելի տարածքների բնակչության օրինական շահերն ու իրավունքները, էթնիկ և այլ առանձնահատկությունները, կենսական նշանակություն ունեցող գյուղատնտեսական հողերը,կենսաապահովման համակարգերը և այլն:

ՄԱԿ-ի պահանջների համաձայն՝ սահմանազատման գործընթացում հողի, ջրի և բնօգտագործման հարցերը, ինչպես նաև երկու պետությունների տարածքում մշակութային և պատմական կոթողներին և հուշարձաններին քաղաքացիների անխոչընդոտ հասանելիության պահպանումը, վերականգնումը և ապահովումը պետք է համապատասխան հատուկ միջպետական համաձայնագրերով։

Սահմանազատման նյութերը հիմք են հանդիսանում վերջնական փուլի ՝ սահմանագծման, այսինքն ՝ տեղանքում պետական սահմանի գծի ճշգրիտ որոշման համար ՝ այն հատուկ սահմանային նշաններով նշելով ։ Մինչև այս պահը, միջազգային իրավական և ներպետական նորմերի ընդհանրությամբ  պետք է որոշվի և համաձայնեցվի պետական սահմանի ռեժիմը։

Այդպես պետք է լինի։ Իսկ ինչպես են դա անում Հայաստանի իշխանությունները։ Հիշեցնեմ, որ 2024 թվականի ապրիլի 19-ին տեղի ունեցավ սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հանդիպումը, որի ընթացքում Հայաստանը համաձայնեց զորքերը դուրս բերել Ղազախի շրջանի չորս գյուղերից ։ Ոչ թե մասնագետներ, այլ ոչ կոմպետենտ պաշտոնյաներ, մե՜կ օրում ավարտել են դելիմիտացիայի գործընթացը։ Իսկ արդեն ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը հաղորդել էր սահմանին առաջին սահմանային սյան տեղադրման մասին, որտեղ ապրիլի 26-ի դրությամբ  արդեն տեղադրվել էր  28 սյուն։

Մինչդեռ դելիմիտացիայի (այլ ոչ թե դեմարկացիայի) գործընթացի մեկնարկի համար հիմնարար փաստաթուղթը, որում պետք է արտացոլվի 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանների որոշման հիմնարար սկզբունքը՝ դելիմիտացիայի հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթը պետք է համաձայնեցվի միայն մինչև 2024 թվականի հուլիսի 1–ը։
Համաշխարհային պրակտիկայում պետությունները հաճախ պայմանագրեր են կնքում (իրավունքի վերազիջում) տարածքի հողամասերի զիջման կամ փոխանակման վերաբերյալ, որոնք իրականացվում են համապատասխան փոխհատուցման կամ հողերի առքուվաճառքի պայմաններով։ Ընդ որում, միջազգային իրավունքի համաձայն, վաճառքի ենթակա է միայն տարածքը։ Այս դեպքում բնակչությանը իրավունք է տրվում պայմանագրում նշված ողջամիտ ժամկետում իրենց համար ընտրել հետագա բնակության վայրը և քաղաքացիությունը:

Ըստ 1969 թվականի մայիսի 23 – ի «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի 52-րդ հոդվածի ՝ ցանկացած փաստաթուղթ անվավեր է, եթե այն ստորագրվել է ուժի սպառնալիքի կամ դրա կիրառման արդյունքում՝ խախտելով ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքները։ Ըստ այդմ, Հայաստանի իշխանությունների ցանկացած գործողություն Տավուշի մարզում կամ հայկական տարածքների նկատմամբ հարկադրաբար ստորագրված ցանկացած պայմանագիր, որտեղ փաստացի անտեսվում են հայերի շահերը, կհամարվի անվավեր և առոչինչ:

Նման շտապողականությունը Փաշինյանի կաբինետը պայմանավորում է երկրի տնտեսական վիճակի բարելավման անհրաժեշտությամբ՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով, ինչի համար անհրաժեշտ է տարածքային վեճերի լուծում։ 2023 թվականի սեպտեմբերին Հայաստանի իշխանություններն արդեն Արցախը հանել էին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման խոչընդոտների ցուցակից։ Իսկ Բաքուն ցինիկաբար Երևանին ցույց տվեց, որ Հարավային Կովկասում ամենահզոր տերությունն է և թելադրում է իր պայմանները։ Մարդկության պատմության մեջ թուլությունն ու դավաճանությունը հանգեցնում են ոչ թե խաղաղության, այլ ազգերի անհետացման։ Հայաստանի իշխանությունները դա գիտեն ու հասկանում են, հետևաբար ոչ մի երաշխիք չեն տալիս, հեքիաթներ են պատմում ցուլերի, կարմիր շորերի մասին և գիտակցաբար գնում են մեր երկիրը կործանելու ճանապարհով։

Հետևաբար, Հայաստանի ներկա իշխանությունների բոլոր գործողություններն հակաօրինական են։ Նախ նրանց կտրվի «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից հիմնադրված ազգային հպարտության Հանրային տրիբունալի բարոյաիրավական գնահատականը, իսկ հետո՝  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին համապատասխան իրավական գնահատականը: Սահմանադրության և օրենքի ոտնահարման մեղավորները կանգնելու են դատարանի առաջ:

Սիրելի՛ տավուշեցիներ, ձեր քաղաքացիական դիրքորոշումը և ձեր երկրի հանդեպ իրական սերը անկեղծ հարգանք են առաջացնում: Զինվե՛ք, համբերությամբ, դուք մենակ չեք: Աշխարհասփյուռ հայերը երբեք չեն համակերպվի նման անարդարության և անօրինականության հետ։

Համահայկական ճակատ շարժումն ու կուսակցությունը լիովին աջակցում են Հայ առաքելական եկեղեցու ջանքերին՝ պաշտպանելու Հայաստանի շահերը, Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը, ինչպես նաև նրանց միացած «Ժողովրդավարական համախմբում», «Մայր Հայաստան» և «Ազատություն» կուսակցությունները, «Հյաքվե», «Հայ խաչակիրներ», «Դիվանագետների համահայկական խորհուրդ» նախաձեռնությունը, պատգամավորներ և ուսանողներ։

Դիմում եմ բոլոր հայերին ՝ սատարելու տավուշեցիների արդար պայքարը հայրենի հողի համար: Իշխանությունների կողմից իրավախախտումների բոլոր փաստերը խնդրում եմ ուղարկել «Համահայկական ճակատ» շարժմանը, որպեսզի դրանք քննարկվեն Հանրային Տրիբունալի կողմից, որը ձևավորվել է և իր աշխատանքը կսկսի 2024 թվականի մայիսի 20-ից»,- ասվում է հայտարարությունում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:35 Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի ավտոճանապարհներին մերկասառույց է Այսօր, 20:18 5,5 հազար կիբերհանցագործներ են ձերբակալվել Ինտերպոլի հատուկ գործողության արդյունքում Այսօր, 20:00 ՊՆ-ից հերքում են Ջերմուկի դիրքերը լքելու մասին լուրը Այսօր, 19:45 Միգրանտների տեղաշարժը Ռուսաստանում պետք է վերահսկվի․ Մեդվեդև Այսօր, 19:29 Պաշտոնազրկված Քյարամյանն ու Բադասյանը զբոսնում են (Տեսանյութ) Այսօր, 19:14 Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետո․ Ի՞նչ անել Այսօր, 18:55 Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում միանձնյա առաջատարն է Սարգիս Սարգսյանը Այսօր, 18:42 Մեկ այլ մեքենայի հետ բախման հետևանքով «Mercedes»-ը բռնկվել է, վարորդին կարողացել են դուրս բերել ու տեղափոխել հիվանդանոց Այսօր, 18:26 Նոր նշանակումներ՝ բանակում․ Կորպուսների հրամանատարներ են փոխվել Այսօր, 18:10 Ծիլքար- Ջրաշեն ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է միայն մարդատար մեքենաների համար Այսօր, 17:56 Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մարդ առևանգել Այսօր, 17:42 Պետական բյուջեի պակասուրդը մեծ արագությամբ աճում է, տնտեսական ակտիվության տեմպը դանդաղում է․ Հոկտեմբերին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը Այսօր, 17:28 Փաշինյանը Արմեն Ղազարյանին ազատեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնից և նշանակեց ՆԳ նախարարի տեղակալ Այսօր, 17:15 Հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել Այսօր, 17:04 «Միասին» շարժումը հաղորդում է ներկայացնելու՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով Այսօր, 16:52 Ողջունում ենք Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը․ ԱԳՆ Այսօր, 16:41 Գյումրիում հայտարարված նախնական ընտրությունների ծրագիրը ոչ այլ ինչ է, քան իշխանազավթման նոր փուլի մեկնարկ․ Մհեր Մելքոնյան Այսօր, 16:34 Աբովյանի 34-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ և կաթուցիչ Այսօր, 16:25 Ո՞ր hայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում Այսօր, 16:21 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է արցախահայության վերադարձի իրավունքի իրագործման հարցը Այսօր, 16:18 Հարավային Կովկասում մշակութային արժեքների ոչնչացումն ու յուրացումը շարունակում է լուրջ մտահոգության տեղիք տալ. ՀՀ ԱԳ փոխնախարար Այսօր, 16:11 Հանդիպել ենք Գերմանիայի ԱԳՆ պետնախարարի հետ՝ քննարկել երկկողմ, Հայաստան-ԵՄ, տարածաշրջանային հարցեր. Արսեն Թորոսյան Այսօր, 15:54 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության դիտորդների հետ Այսօր, 15:46 Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Այսօր, 15:36 Ռուբլու առքի միջին գինը 3.52 դրամ է, վաճառքինը՝ 3.88. Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Այսօր, 15:23 Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Այսօր, 15:16 Արման Խոջոյանը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը Այսօր, 15:04 Վարչապետի մամուլի քարտուղարը կմեկնի արձակուրդ Այսօր, 15:02 Ալեն Սիմոնյանը պատրաստ է ցուցաբերել օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում Այսօր, 14:56 Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել Այսօր, 14:52 ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք Այսօր, 14:48 Թուրքիայում և Ադրբեջանում Փաշինյանի «նվերը» անտեսվեց, թվում էր` պիտի լիներ հակառակը․ Ֆարմանյան Այսօր, 14:42 Վահան Կոստանյանն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարն ընդգծել են համագործակցության ընդլայնման կարևորությունը Այսօր, 14:39 ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին Այսօր, 14:32 Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը քաղաքական և իրավական խայտառակություն է, հանրության աջակցությունը կորցրած ուժը փորձում է Գյումրիում իշխանություն զավթել. Մեսրոպ Առաքելյան Այսօր, 14:07 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին Այսօր, 14:01 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 13:59 Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում. ՍԱՏՄ (Լուսանկարներ) Այսօր, 13:55 Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա Այսօր, 13:46 Ռազմատեխնիկայի գնումների մասին լուրերն Ադրբեջանի համար հնարավորություն են ստեղծում ՀՀ-ի ռազմական պոտենցիալն առավել ճշգրիտ գնահատելու. ՊՆ-ն պետք է աշխատի նաև հնդկական կողմի հետ. Աբրահամյան Այսօր, 13:43 Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան Այսօր, 13:29 Իշխանությունները չէին ցանկանա ճնշումների տակ հայտնվել․ Խաչատրյանը՝ ԵԱՏՄ նիստը Երևանում չանցկացնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:15 Առաջիկայում կլինեն համապատասխան պարզաբանումներ, գործընթացներ, կգնանք առաջ. Պապոյանը՝ արագաչափերը հանելու մասին Այսօր, 13:06 Գյումրիում հաղթած ուժը դրսևորել է անպատասխանատվություն. գյումրեցին պետք է ընտրի հաջորդ 5 տարիների ավագանուն և համայնքի ղեկավարին. Պապոյան (Տեսանյութ) Այսօր, 12:54 2025-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա Այսօր, 12:51 Վրաստանի նախագահի պաշտոնում առաջադրվել է նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը Այսօր, 12:39 Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին, վիրավորներ կան Այսօր, 12:33 «Խոսել եմ մեր խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հետ․ իմ մասով ոչ մի հարց չի քննարկվելու». Գեղամ Նազարյանը հերքում է տարածվող լուրերը Այսօր, 12:19 ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է. «Ազատություն» Այսօր, 12:07 Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության Այսօր, 12:04 Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Opel»-ներ Այսօր, 12:02 Սպիտակի ոլորաններում ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը փակ է Այսօր, 11:59 Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է Այսօր, 11:54 Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքների ձյունը. Քաղաքապետարան Այսօր, 11:47 Հոկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 4.2% Այսօր, 11:42 ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ «ժողովրդավարական ուղուց». ՌԴ ԱՀԾ Այսօր, 11:34 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Այսօր, 11:29 ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշաններով ապրանքները վաճառելիս պարտադիր սկանավորել դրանք Այսօր, 11:28 Թվայնացում, լայնաշերտ կապ, արհեստական բանականություն. Համաշխարհային բանկի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարները Այսօր, 11:26 Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Այսօր, 11:21 Ֆիքսենք փաստը՝ ՔՊ-ն վախենում է Գյումրիում գնալ ընտրությունների, չունի նաև թեկնածու. Քաղաքագետ Այսօր, 11:09 Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով Այսօր, 11:04 «Ջրվեժ» անտառպարկն՝ այսօր. Լուսանկարներ Այսօր, 11:01 Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում Այսօր, 10:55 Արմավիրի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Այսօր, 10:44 «Ամբերդ ամրոցը» փակ է այցելությունների համար, պատճառն առատ ձյունն է Այսօր, 10:37 Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով Այսօր, 10:17 Ոստիկանության 7 ծառայող ազատվել է աշխատանքից, 1-ի նկատմամբ հայտարարվել է նկատողություն Այսօր, 10:12 Դեսպան Մակունցը և AEI ավագ գիտաշխատող Ռոհաչն անդրադարձել են տարածաշրջանային կարգավորման հարցին Այսօր, 10:04 Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ն ընդունել են հրադադարի ԱՄՆ առաջարկը. Բայդեն Այսօր, 10:02 Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Այսօր, 09:51 Քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյան Այսօր, 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:25 Լարսի ավտոճանապարհը փակ է, Աշոցքի տարածաշրջանում էլ բուք է Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Հակոբյանը Այսօր, 09:21 «Հրապարակ». Գեղամ Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ Այսօր, 09:19 «Ժողովուրդ». Փաշինյանը մաքրում է նաև ՔՊ մարզային կառույցները Այսօր, 09:17 «Հրապարակ». Աղազարյանը հետաձգել է որոշումը Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Նարեկ Զեյնալյանն Արարատ Միրզոյանի ընկերն է Այսօր, 09:13 «Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը վերջին փորձերն է անում Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու համար Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Ալխաս Ղազարյանի տարեկան աշխատավարձը հատել է 2 միլիոն դրամի շեմը Այսօր, 09:09 «Հրապարակ». Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս 26/11/2024 22:42 Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է՝ մերկասառույցի պատճառով, Նոյեմբերյանում, Բերդում, Ճամբարակում մառախուղ է 26/11/2024 22:31 «Դիլիջան» ազգային պարկում 3702 ծառ են հատել, 1055 խմ փայտը՝ ծախել 26/11/2024 22:18 Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն ՀՀ դրամ․ Արտակ Զաքարյան 26/11/2024 22:01 Գյումրիում տեղի կունենա «փրայմերիզ»․ ՔՊ-ի անդամների, համակիրների շրջանակից կառաջադրվեն թեկնածուներ, հաղթողին կնշանակեմ քաղաքապետի պաշտոնակատար․ Փաշինյան 26/11/2024 21:46 Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում, վերականգնում 26/11/2024 21:28 6 բալանոց երկրաշարժ Իրանում․ Զգացվել է Սյունիքում՝ 3-4 բալ ուժգնությամբ 26/11/2024 21:18 ՔՊ-ի այսօրվա նիստում որոշեցին՝ ով կլինի Արմավիրի մարզպետը 26/11/2024 20:50 Շահումով խաղերի կազմակերպման ոլորտի հայտնի օլիգարխներն իրենց տեխնոլոգիական ու ֆինանսական ներուժն օգտագործում են իշխանական «ֆեյքերի ֆաբրիկաները» բուծելու համար․ Թադևոս Ավետիսյան 26/11/2024 20:33 Վրաստանում չեն ցանկանում դադարեցնել ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ 26/11/2024 20:15 Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Հայաստանի փոխարեն անցկացվի Ռուսաստանում 26/11/2024 20:01 Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն (Տեսանյութ) 26/11/2024 19:51 Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար 26/11/2024 19:38 Տղամարդը նռնակով սպառնացել է շտապօգնության բուժանձնակազմին (Տեսանյութ) 26/11/2024 19:26 «Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, չգիտեմ՝ ով ա դա մտցրել»․ Գեղամ Նազարյան 26/11/2024 19:13 Լիբանանում չեն բացառում՝ կեսգիշերին Իսրայելի հետ հնարավոր է՝ հրադադար հաստատվի 26/11/2024 18:59 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 26/11/2024 18:43 Վայոց ձորում, Տավուշում և Արմավիրում քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ են անցկացվելու 26/11/2024 18:28 Որոնվում է Շենգավիթի բակերում մեքենաներից գողություններ կատարած երիտասարդը (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը