08/05/2024 20:33
Մոլդովայի ընդդիմությունը հայտարարել է, որ երկրի ապագան տեսնում է ԵԱՏՄ-ում
Եվրասիական տնտեսական միությունը կարող է օգնել Մոլդովային հաղթահարելու տնտեսական ճգնաժամը, հայտարարել է Մոլդովայի ընդդիմադիր «Վերածնունդ» կուսակցության ղեկավար Նատալյա Պարասկան։
Նա քննադատել է գործող իշխանությանը՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին չմասնակցելու, Մոլդովայից ներկայացուցիչ չուղարկելու համար։ Մոլդովան ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունի։
«Իշխանությունները մեր երկիրը թողեցին ԵԱՏՄ կոչվող մեծ նավի հետևում, իսկ այդ նավը մեզ՝ քայքայված տնտեսություն ունեցող մեր երկրին, կտար պաշտպանվածություն և ապագայի հանդեպ վստահություն, այնինչ այսօրվա կառավարությունը առաջնորդվում է միայն աշխարհաքաղաքական շաբլոններով»,- հայտարարել է ընդդիմադիր գործիչը։
Նա հավելել է, որ Մոլդովայի եվրոպամետ կառավարության քաղաքականությունը հանգեցրել է առևտրի, արտադրության և հատկապես գյուղատնտեսության ոլորտում անկման, իսկ այդ ոլորտը կողմնորոշված էր դեպի ռուսական շուկա։