08/05/2024 12:19
Միքայել Սրբազանի առաջնորդությամբ՝ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն ավտոերթով շարժվեցին Հոռոմի կամուրջ․ նրանց կիմանան արթիկցիները
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները քայլերթով հասան մինչև Գյումրի քաղաքի վերջնամաս, ապա երթը շարունակեցին մեքենաներով։
Շարժումն առաջնորդող Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց, որ մեքենաներով կշարժվեն դեպի Հոռոմի կամուրջ, որտեղից երթի մասնակիցներին կիմանան արթիկցիները։
Երթով կգնան մինչև Մարալիկ։
Ավտոերթով այնուհետև կշարժվեն դեպի Աբովյան՝ միանալով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ Տավուշից գլխավորած երթին։
Երթի մասնակիցները պատրաստվում են վաղը հանրահավաք անցկացնել Երևանում։