08/05/2024 13:04
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով երկու հողամասերը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու մասին Կառավարության որոշման նախագիծը:
Վճռի հիման վրա՝ շուկայական արժեքին մոտարկված՝ ընդհանուր շուրջ 18,5 մլն դրամ կադաստրային արժեքով, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասերին տրվել են Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Աղավնաձոր, Աղավնու աղբյուր թաղամաս 27 և 28 հասցեները, գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
Դատախազության հայցերից 8-ով կայացվել են վճիռներ՝ պետության օգտին. 3 վճիռ մտել է օրինական ուժի մեջ, գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը՝ ընդհանուր 55 հազար 197 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: