08/05/2024 18:38
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ
Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը, Aysor.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Հայաստանը ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց։ Հայաստանը չի մասնակցի նաև դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը, միաժամանակ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը»,- ասաց Բադալյանը։