08/05/2024 14:48
Հրաձգության ֆեդերացիայի ներկայացուցիչները ծանոթացել են առաջնության անցկացման առաջարկվող պայմաններին
Հրաձգության Եվրոպայի 2026 թվականի մեծահասակների և երիտասարդների առաջնությունը Երևանում հյուրընկալելու հայտի շրջանակում ենթակառուցվածքների ուսումնասիրության և պայմաններին ծանոթանալու նպատակով Հայաստան են ժամանել միջազգային ֆեդերացիայի աշխատանքային հանձնաժողովի անդամները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ ԵԱ-ի հանձնաժողովի անդամներն այցելել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ուսումնասիրել նաև մայրաքաղաքի հյուրանոցային համակարգը:
Բացի Հայաստանից՝ 2026 թվականի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել նաև Բուլղարիան:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանի շանսերը բավական բարձր են գնահատվում:
Եվրոպայի առաջնության անցկացման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մեկ ամսվա ընթացքում: