08/05/2024 11:51
Սա Սրբազանի շարժումը չէ, սա սրբազան շարժում է՝ հանուն հայրենիքի․ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները կոչ են անում ոտքի ելնել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երթը Գյումրիից շարունակվում է դեպի Երևան՝ միանալու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Քայլերթի մասնակիցները կոչ են անում ժողովրդին ոտքի ելնել և միանալ։
Երթի կազմակերպիչները հայտարարեցին՝ իշխանությունները շահարկում են, թե այս շարժումը Սրբազանի շարժումն է․ «Սա Սրբազանի շարժումը չէ, սա սրբազան շարժում է՝ հանուն հայրենիքի, հանուն Հայաստանի։ Թույլ չենք տա, որ Հայաստանն առուծախի առարկա դառնա։ Սա աթոռակռիվ չէ, պետք է ելնել ոտքի, սթափվել, արթնանալ ու պայքարել»։