08/05/2024 09:52
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից հրապարակված զեկույցում ասվում է. «Կառավարության կամ վերջինիս գործակալների կողմից կամայական կամ անօրինական, այդ թվում՝ արտադատական սպանություններ կատարելու վերաբերյալ հաղորդումներ չեն եղել։ Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ները) մտահոգություններ են հայտնել զինված ուժերում գրանցված ծառայության հետ կապ չունեցող մահվան դեպքերի ու իրավապահների կողմից այդ դեպքերով արժանահավատ քննություններ չապահովելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետությունում ոչ մարտական, խաղաղ պայմաններում 2018-ին գրանցվել է մահվան 36 դեպք, 2019-ին՝ 32, 2020-ին՝ 46, 2021-ին՝ 42, 2022-ին՝ 38, իսկ 2023-ին՝ 53 մահվան դեպք։ 2024 թվականի առաջին 5 ամիսներին զոհերի թիվը հատում է 30-ի սահմանը։
Այս դեպքերն արձանագրվել են, երբ զինվորը զոհվել է արտակարգ իրավիճակների պատճառով, օրինակ՝ ձնաբքի, երբ զոհվել է ավտովթարից, զինակցի կրակոցից, Ազատ գյուղի դեպքում՝ կացարանի հրդեհից։
Դեպքերը տարեցտարի ավելանում են։ Չեն նվազում՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ։
Պաշտպանության նախարարությունը ակներև ոչ մի քայլ չի ձեռնարկում՝ այս թվերը չեզոքացնելու կամ պակասեցնելու համար». – գրված է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում»։