08/05/2024 16:38
ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 780 անձ օգտվում է մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրից
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրից այս պահի դրությամբ օգտվում է շուրջ 780 անձ․ այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում շարունակվում է հայրենակիցների հաշվառման գործընթացը։
Հիշեցնենք, որ միջոցառման շահառու դառնալու համար ԼՂ-ից բռնի տեղահանված 16-ից 63 տարեկան անձինք կարող են դիմել ՄՍԾ տարածքային կենտրոն, որտեղ հաշվառվելուց հետո կարող են օգտվել առաջարկվող երեք բաղադրիչներից մեկից․
- անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանք,
- անցնել աշխատանքային փորձառություն, որից հետո՝ աշխատանք,
- անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանքային փորձառություն և ապա՝ աշխատանք։