09/05/2024 21:08
Առաջիկա օրերին խորհրդարանում Փաշինյանին անվստահություն կհայտնեն, վաղն առավոտից մեկնարկում են խաղաղ անհնազանդության գործողություններ
Հանրապետությանա հրապարակը շարունակում է բազմամարդ մնալ։
Բագրատ Սրբազանը ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարեց․
«Խորհրդարանական 2 խմբակցությունների հետ խոսեցինք, նրանք պատրաստ են պատգամավորական կազմով առաջիկա օրերին խորհրդարան մտնելու՝ իմպիչմենտի գործընթացն սկսելու համար»։
Լուրը հանրահավաքի մասնակիցները ծափերով ողջունեցին։
Բագրատ Սրբազանը հավելեց՝ վաղվանից, առավոտյան ժամը 10։00-իվ բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազադնության գործողություններ են անցկացվելու։
«Դիմում եմ ուսանողությանը՝ ԲՈՒհ-երին, բոլոր այն գոծարարներին, որոնց համար փողը գերագույն արժեք չէ, որոնց դուք եք պահում, ժողովուրդ ջան, բոլոր ուսումնական հաստատություններին՝ դասադուլ ու գործադուլ անելու»,- ասաց Սրբազանը։
Նա նշեց, որ պետք է մարզերում ևս խաղաղ անհնազանդության գործողություններ սկսվեն։