09/05/2024 00:02
«Ռեկորդային ցուցանիշ է»․ Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 միլիարդ դոլարը
«Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 միլիարդ դոլարը, սա ռեկորդային ցուցանիշ է», -հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
«Ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 միլիարդ դոլարը։ Նախկինում մեր առևտրատնտեսական հարաբերություններում այսպիսի ծավալ չի եղել»,- մասնավորապես, ասել է ՌԴ նախագահը։
Վլադիմիր Պուտինը նշել է նաև մեկ այլ ցուցանիշ՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 14 անգամ։