09/05/2024 17:05
Հայրենիքի ցավն է մարդկանց բերել այստեղ. Հրանտ Մարգարյան
Հայրենիքի ցավն է մարդկանց բերել այստեղ, Հանրապետության հրապարակում հայտարարեց ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանը:
«Արժանապատվության հարցն է մարդկանց բերել այստեղ: Հայրենիքը, պատիվն ու արժանապատվությունն արժեքենր են, որոնք այսօր բոլորիս դուրս են բերել:
Հայ ժողովուրդն այս տրամադրվածությամբ մինչև վերջ գնալու պատրաստակամություն ունի: Չեն համարձակվի որևէ սադրանքի դիմել իշխանությունները, իսկ եթե դիմեն էլ, չեն կարողանալու շարժման վրա ստվեր գցել»,-նշեց նա: