09/05/2024 19:02
Թո՛ղ Հայաստանի կյանքում սկսվի արժանապատվության, ճշմարտության, հաղթանակի և իրական խաղաղության շրջանը. Գուրգեն Մելիքյան
Մեծապատիվ ի՛մ ժողովուրդ, խլված եռատոնը շնորհավոր լինի, այսպես հրապարակում հավաքված բազմահազար քաղաքացիներին ողջունեց Արցախյան շարժման առաջամարտիկ, հայտնի արևելագետ Գուրգեն Մելիքյանը:
«Վերադառնալու ենք՝ կրկին Եռատոնը տոնելու: Հավատացնում եմ ձեզ՝ մոտ է այդ օրը: Մեզանից խլել են մեր հավատը, դարեր շարունակ մեր եկեղեցին տեր է կանգնել մեր ժողովրդին՝ պետականություն չունենալու պայմաններում: Այսօր իր առաքելությունը նորից է ստանձնել եկեղեցին: Խոնարհվում եմ ձեր առաջ, ձեր կամքի, ձեր հզորության առաջ:
Խլել են մեզանից մեր հոգևորը, արժանապատվությունը: Հավատացնում եմ ձեզ՝ խարազանն իրենցն է լինելու: Հավատացե՛ք, գալու է այդ օրը: Մենք պարտավոր ենք սատար կանգնել հայոց ուժին, մեր կոչումը դա է, զինվորագրվել ենք այդ գործին, իսկ ապացույցը ձեր ներկայությունն է այստեղ: Ճշմարտությունը երկրի սահմաններից եկավ այստեղ՝ հայոց մայրաքաղաք և ամբողջ հայությանը արթնացրեց»,- ասաց Գուրգեն Մելիքյանը:
Թող Հայաստանի կյանքում սկսվի արժանապատվության, ճշմարտության, հաղթանակի և իրական խաղաղության շրջանը, խոսքը եզրափակեց Գուրգեն Մելիքյանը։