09/05/2024 16:20
Իշխանափոխությունից հետո սահմանազատմանը մասնակցած մարդիկ կանգնելու են պատասխանատվության առաջ․ Չալաբյան
Երբ իշխանափոխությունը տեղի կունենա, այն մարդիկ, որոնք մասնակցել են, այսպես կոչված, սահմանազատմանը, բոլորը կանգնելու են պատասխանատվության առաջ, որովհետև իրենք խլում են ժողովրդից սահմանադրական իրավունքը՝ որոշել սեփական տարածքն ու սահմանները․ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական, քաղաքական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնության հիմնադիր Ավետիք Չալաբյանը։
«Այո՛, այս պահին երթը իշխանափոխության պահանջ չունի, բայց այս իշխանություններն արդեն այնքան են սպառել հանրային վստահության իրենց կրեդիտը, որ հեչ չի բացառվում, որ այս ամեն ինչը, ի վերջո, դրան հանգեցնի»,- ասաց նա։