09/05/2024 00:08
Պետք է լավատես լինել. Պեսկովը՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա դժվարությունների մասին
Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն, սա բնական երևույթ է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Փաշինյանի և Պուտինի զրույցի բարդությունը չափազանցացնելու կարիք չկա։ Իհարկե, մեր երկկողմ հարաբերություններում կան որոշակի խնդրահարույց թեմաներ»,- լրագրողներին ասել է նա։
«Մենք կսպասենք արդյունքներին։ Կա երկխոսություն, կա քաղաքական կամք՝ այդ երկխոսությունը շարունակելու համար։ Երկկողմ հարաբերությունների ներուժ կա։ Ուստի այս դեպքում մենք ավելի շատ հակված ենք լավատեսության»,- նշել է Պեսկովը։