09/05/2024 19:19
Միասին վերադարձնելու ենք մեր արժանապատիվ ապագան․ Սուրեն Պետրոսյան
2018 թվականի գունավոր հեղափոխությունը տեղի ունեցավ, որովհետև նրանք կորցնելու ոչինչ չունեին, Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
«Ժամանակը ցույց տվեց, որ նրանք ոչինչ չունեին կորցնելու՝ ո՛չ հայրենիք, ո՛չ Արցախ, ո՛չ ինքնություն, ո՛չ պատմություն և հանձնեցին ամենը, ինչ հնարավոր էր և նվազագույն ցավ չզգացին, որովհետև նրանցը չէր»,-ասաց նա։
Պետրոսյանի խոսքով՝ իրենց շարժման տարբերությունն այն է, որ այստեղ հավաքվածներն ունեն կորցնելու բան՝ ունեն հայրենիք, պետություն, ինքնություն, պատիվ։
«Ոչ մեկը թույլ չի տալու, որ այս ամենը կորսվի։ Այս շարժումը մեզնից գողացած ապագան վերադարաձնելու մասին է․ պետք է ստանձնել ներկայի պատասխանատվությունը և գնալ մինչև ավարատ։ Բոլորի անունիդ խոստանում եմ, որ մենք միասին վերադարձնելու ենք մեր արժանապատիվ ապագան»,-ասաց նա։