09/05/2024 19:07
Ուզում եմ որդիական խոնարհումով՝ ծնկած շնորհակալություն հայտնել իմ հորը՝ Ամենայն Հայոց հայրապետին․ Բագրատ Սրբազան
Ուզում եմ որդիական խոնարհումով, ծնկած շնորհակալություն հայտնել իմ հորը, Ամենայն Հայոց հայրապետ Գարեգին երկրորդ կաթողիկոսին, ով արգելք չեղավ, որպեսզի այս շարժումը հասնի այստեղ։ Հայրական, սրտի տառապանքով օրհնեց մեզ, մաղթելով, որ տերը օրհնի այս ճանապարհը։
Նա նաև շնորհակալություն հայտնեց հոգևորականներին։ «Այո մենք մեղավոր մարդիկ ենք, բայց ձեզ չուրացող մարդիկ ենք»,-ասաց նա։
Ողջունեց նաև ժողովրդին, առաձնահատուկ՝ արցախցիներին։ «Ցավով եմ ասում, Ձեզ պետք է ողջունեինք Ստեփանակերտի հրապարակում»,-ասաց նա։