09/05/2024 18:54
«Հեռացի՛ր, հեռացի՛ր»․ Հանրապետության հրապարակում պահանջում են Փաշինյանի հրաժարականը
Մեկ ժամվա ընթացքում ես պատրաստ եմ հանդիպել և քննարկել Նիկոլ Փաշինյանի հեռացման պայմանները, Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:
Սրբազանը նշեց, որ այս կառավարությունը երկրի կառավարումը ծայրից ծայր ձախողել է, քանդել են անվտանգային համակարգը, եկեղեցին թիրախ են դարձրել:
Սրբազանի խոսքից հետք քաղաքացիները բացականչոեցին. «Հեռացի՛ր, հեռացի՛ր»:
«Իմ այս ժողովուրդը փաստեց՝ ասելով , որ ոգին հաղթել է, դուխին, իսկ եռագույնը հաղթել է սև ու սպիտակին: Շատ շուտով հռչակելու ենք, որ հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին»,-ասաց Սրբազանը: