09/05/2024 17:20
«Հո դուք հողատո՞ւ չեք»․ ՔՊ-ականն՝ ընդդիմությանը
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը գրել է․
«Կրկնում եմ մեկ ամիս առաջ ԱԺ ամբիոնից ասածս. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հայ ժողովրդին, որպես հայրենիք, որում, որով և որի համար վերջինս պետք է ապրի և անհրաժեշտության դեպքում զոհվի, առաջարկում է Հայաստանի Հանրապետությունը՝ իր 29743 քկմ-ով
Եվ ես հրավիրում եմ մեր խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին, քաղաքական, հանրային գործիչներին՝ նեղսրտելու, անպտուղ քննադատելու, ոտքերը գետնին խփելու, Աստծուց պատմական արդարություն պահանջելու փոխարեն առաջարկել այլընտրանք:
Հայտարարեք, թե որն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը: Հայաստանի Հանրապետության ինչպիսի՞ ուրվագիծ, ինչպիսի՞ սահմաններ եք առաջարկում ապրելու և անհրաժեշտության դեպքում զոհվելու համար:
Եվ եթե ձեր առաջարկածը տարբեր է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից, բայց նաև փոքր է, օրինակ, Մեծ Հայքից, պետք է խնդրեմ բացատրել՝ ինչո՞ւ: Հո դուք հողատո՞ւ չեք»: