09/05/2024 11:19
Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացի արդյունքներից դժգոհ չեն, ասում են՝ իրենց ակնկալիքներից ավելին են ստացել. ՔՊ-ական
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը վստահեցնում է՝ տավուշցիները դժգոհ չեն սահմանազատման գործընթացից։
«Սահմանազատման գործընթացը կասեցնելու և չկասեցնելու համար կան համապատասխան կառույցներ և այս ուղղությմաբ որոշումներ ընդունելու համար պետք է ունենալ դրա իրավասությունը և բավարար տեղեկատվություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ըստ նրա՝ ընդդիմադիրները կարող են իրենց տեսակետներն արտահայտել, բայց արտաքին քաղաքականությունը որոշում են դիվանագիտական ու մյուս կառույցները։
«Շարժումը սկսեց Կիրանցից և հիմնական խնդիրը կապված էր Կիրանցին և Ոսկեպարին հարող տարածքների հետ։ Մենք այսօր տեսնում ենք, որ թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և արդյունքներից դժգոհ չեն ու ասում են, որ իրենց ակնկալիքներից ավելին են ստացել»,- ասաց ՔՊ-ականը։