09/05/2024 16:32
Ոստիկանապետը հանրահավաքի մասնակիցներին հորդորեց թույլ չտալ այնպիսի արարքներ, որ ոստիկանությունը բռնի ուժ կիրառի
ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հանրահավաքի մասնակիցներին հորդորեց թույլ չտալ այնպիսի արարքներ, որ ոստիկանությունը բռնի ուժ կիրառի։
«Օրենքի սահմաններում է ոստիկանությունը գործելու։ Հորդորում եմ նման արարքներ չանեն, որ ոստիկանությունը բռնի ուժ չկիրառի»,-ասաց նա։
Հարցին, թե քանի՞ ոստիկան է բերվել հասարակական կարգը պահելու համար՝ ոստիկանապետը պատասխանեց, որ չեն հաշվել, բայց իրենք են որոշում, թե որքան, և նրանց թիվը մեծ չէ։
«Լավատես ենք, որ ժողովրդի միջից ոչ մի արտառոց արարք թույլ չեն տա»,-ասաց նա։