09/05/2024 17:10
«Ժամանակն է փոփոխությունների»․ ԱԳ նախկին նախարարները, դիվանագետները, Արցախյան շարժման առաջամարտիկ Գուրգեն Մելիքյանը ևս Հանրապետության հրապարակում են
ԱԳ նախկին նախարարները, արևելագետներն ու դիվանագետները ևս միացել են Բագրատ Սրբազանի երթին։ Այստեղ է նաև Արցախյան շարժման առաջամարտիկ Գուրգեն Մելիքյանը։
«Ժամանակն է փոփոխությունների»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը նշեց, որ այսօր պետք է լինել Հանրապետության հրապարակում՝ հաղթանակի, արժանապատվության, ինքնության համար։
«Հաշտության օրակարգը, որն առաջարկել է Սրբազան հայրը, միանշանակ իրագործելի է, ուրիշ տարբերակ չկա»,-ասաց նա։