09/05/2024 13:48
Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն իմ ավագ եղբայրն է, իրավունք ունի ամեն ինչ ասելու. Բագրատ Սրբազան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն արձագանքել է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին, որը բացասական տեսակետ է հայտնել շարժման մասին։
«Կոտայքի թեմի առաջնորդն իմ ավագ եղբայրն է, իրավունք ունի ամեն ինչ ասելու»,- այսպես արձագանեց Սրբազանը լրագրողի հարցին։
Հիշեցնենք՝ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն ասել էր, որ ցանկացած հոգևորական պետք է առաջնորդվի Սուրբ գրքի պատվիրաններով։
«Դրանից ավել ասելիք չունեմ։ Բացասական տեսակետ մենակ ես չեմ հայտնել։ Ես ասացի, որ դրա մասին չի խոսքը։ Ես միշտ եղել եմ եւ կլինեմ եկեղեցու կողքին, եթե դա իմ երկրի ու պետության շահից է, եւ ինձ առաջնորդողը Ավետարանն է»,- ասել էր Կոտայքի թեմի առաջնորդը։