09/05/2024 19:38
ՔՊ-ից արձագանքում են Սրբազանի՝ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տալուն և հրաժարականի պահանջին
Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանին 1 ժամ ժամանակ են տալիս հրաժարական ներկայացնելու համար։ «Մեկ ժամվա ընթացքում ես պատրաստ եմ հանդիպել և քննարկել Նիկոլ Փաշինյանի հեռացման պայմանները»,-ասաց նա։
ArmLur.am-ը զրուցել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ են պատրաստվում անել։
Հարցին՝ պատրա՞ստ եք հանդիպել Սրբազանի հետ, Վահագն Ալեքսանյանը պատասխանել է ․ «Առաջարկում ենք՝ պարոն Սրբազանը շարունակի հանդիպել Ռոբերտ Քոչարյանի և իր թիմակիցների հետ»։