09/05/2024 21:15
Դավաճան իշխանություններին հեռացնելը, իհարկե, ազգային խնդիր է, բայց նաև քաղաքական, ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է․ Մելիք-Շահնազարյան
Դավաճան իշխանություններին հեռացնելը, իհարկե, ազգային խնդիր է։ Բայց նաև քաղաքական, գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Մինչ այս պահը Սրբազան Հայրը կարողացել է համախմբել ժողովրդին այդ օրակարգի շուրջ։ Այսօրվա զարգացումները դրա լավագույն ապացույցն են։ Հիմա նա միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը։ Կարծում եմ՝ սա կարևոր ու շատ անհրաժեշտ պրոցես է։
Ու նաև սա է դավաճաններից երկիրն ազատելու միակ ճանապարհը։
Հետևաբար, ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է։ Վստահ եմ՝ համազգային հաշտեցումն ու միասնական աշխատանքը շուտով ցանկալի արդյունք կտան», - մասնավորապես գրել է նա։