10/05/2024 11:04
Գերմանիայում էի, բայց տեսնելով՝ ինչ է կատարվում այստեղ, եկել եմ. Կամո Ունանյանը միացել է Սրբազանի շարժմանը
Ուզում ենք ապրել այն Հայաստանում, որտեղ կլինի կայունություն, արժանապատվություն, Հանրապետության հրապարակում հայտարարեց Սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը։
Նրա խոսքով՝ արդեն օրհասական պահ է.«Այն կետին ենք հասել, որ ամեն ինչ կորցնում ենք, միակ փրկությունը համախմբվելն է։ Պետք է հասնենք այն նպատակին, որ ապրենք ազատ ու անկախ հայրենիքում։ Ես միշտ պարզ, հիմնավորված խոսել եմ, երբեք ոչ մի բանից չեմ վախեցել։ Գերմանիայում էի, բայց տեսնելով, թե ինչ է կատարվում այստեղ, եկել եմ։ Անտարբերությունը դավաճանություն է հայրենիքի հանդեպ»։