10/05/2024 19:24
Սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում են Բաքվի պայմաններով․ Տարածքները մեզ են տալիս՝ առանց մի կրակոցի․ Ալիև
Ադրբեջանի ևՀայաստանի սահմանի սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում են Բաքվի պայմաններով, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ալիևը Հայաստանին մեղադրել է 1990-92 թվականներին «Ղազախի շրջանի» տարածքներն «օկուպացնելու» մեջ ու նշել նաև․
«Այդ տարածքները մեզ են «վերադարձվում»՝ առանց մի կրակոցի։ Սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում են մեր պայմաններով, և դա մեր հերթական հաղթանակն է»։