10/05/2024 10:57
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ շարժումը երթով գնում է դեպի ԵՊՀ․ կոչ արվեց ժամը 18։30-ին հավաքվել Հանրապետության հրապարակում
Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ Հանրապետության հրապարակից երթով գնում են դեպի ԵՊՀ։ Նա կոչ արեց թե մարզերում, թե Երևանում սեփական նախաձեռնությամբ կամ խմբերով ճնշում գործադրել՝ անհնազանդության խաղաղ գործողություններ կատարել։
«Որպեսզի այն պահանջը, որ դուք ձևակերպել եք, որը իմ շրթունքներից էլ հնչեց, ի կատար ածենք»,-ասաց նա։
Սրբազանը նաև նշեց, որ այսօր երեկոյան ժամը 18։30 հավաքվում են Հանրապետության հրապարակում։