10/05/2024 11:30
Հայաստանի իշխանությունը կրկին զորակցություն է ստանում թշնամուց. Թյուրքագետ
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր ալիքում գրել է․
«Ադրբեջանցի հայտնի վերլուծաբան Ալի Հաջիզադեն գրում է.
«Եթե հարևան երկրի ավերիչ ուժերը, որոնց աջակցում և սնում են նախկին իշխանությունները, փորձեն ուժով տապալել իշխանությունը, դա կարող է այդ երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի անդունդը: Քաոսից, անարխիայից և քաղաքացիական պատերազմից խուսափելու համար, կարծում եմ, որ Թուրքիան և Ադրբեջանը, հաշվի առնելով աշխարհագրական մերձությունը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության կարևորությունը, կարող են դիտարկել այս երկիր սահմանափակ զորակազմ ուղարկելու հարցը՝ օրինական կառավարությանն աջակցելու համար»։
Ինչպես նախկինում` Հայաստանի իշխանությունը կրկին զորակցություն է ստանում թշնամուց»: