10/05/2024 18:45
Կա հանրային կոնսենսուս՝ գործող իշխանությունն այլևս չի կարող կառավարել այս պետությունը․ Գոհար Մելոյան
«Նպատակը մեկն է՝ հայրենիքը։ Այստեղ ոչ ոք աթոռի չի տենչում, ինչպես մեզ անընդհատ փորձում են մոլորեցնել։ Մարդիկ մի նպատակ ունեն․ որ պետությունը պահպանվի, պետականության պահպանման խնդրի առջև ենք»,- Համազգային շարժման նպատակներին անդրադառնալով՝ լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Նա նույնպես Հանրապետության հրապարակում է, որտեղ քիչ անց մեկնարկելու է Բագրատ Սրբազանի առաջնորդած Համազգային շարժման հանրահավաքը։
«Երկրորդ հանգամանքն այն է, որ մարդիկ հասկացել են՝ մեր հայրենիքը, մեր պետությունը ծվեն-ծվեն է եղել։ Կորցրինք Արցախը, ունեցանք հազարավոր զոհեր, այժմ այնպիսի իրավիճակում ենք, որ ՀՀ երեք մարզերում ունենք թշնամական զորքի ներկայություն»,- նշեց Գոհար Մելոյանը՝ հավելելով՝ երեկվա դրությամբ 100 000-ից ավելի մարդկանց ներկայությունը վկայում է՝ կա հանրային կոնսենսուս, որ գործող իշխանությունն այլևս չի կարող կառավարել այս պետությունը։