10/05/2024 10:29
Պուտինը վարչապետի պաշտոնում առաջարկել է Միշուստինի թեկնածությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել Միխայիլ Միշուստինի թեկնածությունը՝ վարչապետի պաշտոնում, հայտնել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Այսօր՝ մայիսի 10-ին, Պետդուման կքննարկի վարչապետի թեկնածությունը։ Ժամը 14:00-ին կսկսվի Պետդումայի լիագումար նիստը, որում քվեարկություն կկայանա՝ թեկնածությունը հաստատելու վերաբերյալ։
Միշուստինը հանդես կգա զեկույցով և կպատասխանի պատգամավորների հարցերին։