10/05/2024 21:25
Պուտինը հանձնարարել է ստեղծել պատմության դասավանդման միասնական մեթոդաբանություն և առաջնորդվել դրանով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական քաղաքականության մաս է համարում պատմության դասավանդման միասնական մեթոդաբանության ստեղծումը։ Նա համապաատասխան հրամանագիր է ստորագրել պատմություն դասավանդելիս միասնական մեթոդաբանությամբ առաջնորդվելու մասին, փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում։
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների, Ռուսաստանի Դաշնության տարածքում ապրող (կեցություն ունեցող) օտարերկրյա քաղաքացիների և արտերկրում բնակվող հայրենակիցների պատմական գրագիտության բարձրացման հետ կապված խնդիրներն են՝ ա) պատմության դասավանդման միասնական մեթոդաբանության ստեղծումը՝ սկսած նախադպրոցական ուսումնական հաստատություններից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ»,- նշված է հրամանագրում։