10/05/2024 11:00
Տիգրան Աբրահամյանը մանրամասներ հայտնեց, թե ինչ են քննարկել Բագրատ Սրբազանի հետ
Երեկ հանդիպում ենք ունեցել շարժման նախաձեռնության առաջնորդների հետ։ Այդ քննարկման հիմնական նպատակը եղել է այդ պահին ֆիքսելու խորհրդարանական ընդդիմադիր ուժերի պատրաստակամությունը, այս պահին սպասարկելու այն օրակարգը, որը կապված է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի հետ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Շարժման առաջնորդներին հայտնել ենք մեր պատարաստակամությունը՝ գործընթացի մեջ մտնելու համար։ Այս փուլում քննարկումը հիմնականում սահմանափակվել է դրանով։ Որոշակի ընթացակարգային հարցեր են, որոնց մի մասը տեխնիկական է, մի մասը մեզանով պայմանավորված չի։ Բայց մենք մեր մասով մեր պատրաստակամությունը հայտնել ենք»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։