10/05/2024 16:36
Հաստատվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը:
Մայիսի 18-ին ատեստավորումը կիրականացվի հետևյալ ուղղություններով՝
Դաշնամուր» (1-ին խումբ)- Երևանի թիվ 155 հիմնական դպրոցում
Դաշնամուր (2-րդ խումբ), սոլֆեջո, երաժշտական գրականություն (երաժշտության բաժին), երաժշտական գրագիտություն (պարարվեստի, թատերարվեստի բաժին) - Երևանի թիվ 190 ավագ դպրոցում
Քանոն, թառ, ուդ, քամանչա, դհոլ, ջութակ, թավջութակ, դուդուկ, սրինգ, բլուլ, շվի- Երևանի թիվ 6 հիմնական դպրոցում
Կերպարվեստի հիմունքներ և նկարչություն, գծանկար, գունանկար, կոմպոզիցիա, քանդակ, ծեփագործություն, կիրառական արվեստի հիմունքներ, գորգագործություն, կարպետագործություն, գոբելեն, խեցեգործություն, ասեղնագործություն, տիկնիկագործություն- Երևանի թիվ 135 հիմնական դպրոցում
Մայիսի 19-ին ատեստավորումը կիրականացվի հետևյալ ուղղություններով՝
Ծանրամարտ, աթլետիկա, հրաձգություն, կարատե- Երևանի թիվ 155 հիմնական դպրոց
Բասկետբոլ, սամբո, սեղանի թենիս, ազատ ոճի ըմբշամարտ-Երևանի թիվ 135 հիմնական դպրոց
Բռնցքամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, ձյուդո, դահուկավազք- Երևանի թիվ 190 ավագ դպրոց
Ատեստավորման օրը մանկավարժական աշխատողը քննական կենտրոն պետք է ներկայանա ժամը 10։00-ին՝ իր հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ: