10/05/2024 10:00
«Լադանիվա»-ն «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլում է․ ելույթ կունենա 19-րդ համարի ներքո
Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլում է։ Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում՝ մայիսի 11-ին, ելույթ կունենա 19-րդ համարի ներքո:
Հայաստանն այս տարի մրցույթում ներկայացնում է «Լադանիվա» խումբը՝ «Ժակո» երգով: «Եվրատեսիլ 2024»-ն անցկացվում է Շվեդիայի Մալմյո քաղաքում:
«Լադանիվա»-ի կազմում են հայազգի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը և ֆրանսիացի մուլտիինստրումենտալիստ Լուի Թոմասը։
Խմբի անունը ներշնչված է արտաճանապարհային ամենագնաց մեքենայի անվանումից՝ խորհրդանշելով խմբի արկածախնդիր ոգին և նրա ճամփորդությունը տարբեր մշակույթների և ավանդույթների միջով:
Ժակլինը և Լուին պատահաբար են իմացել, որ իրենց հայրերը Հայաստանում և Ֆրանսիայում ապրելիս նույն մեքենան են վարել, և այդպես էլ ծնվել է «Լադանիվա»-ն: