10/05/2024 10:07
Կեղծիքը ՔՊ-ականների վարքագիծն է, հայտնվել ենք ստի ու կեղծիքի հիմնարկում. Բագրատ Սրբազան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ստիպված է եղել խոսել իր առողջական վիճակի մասին։
«Տարածել էին, թե գնացել եմ հանդիպելու Ռոբերտ Քոչարյանին, հետևաբար, որոշեցի ցուցադրել, թե ուր եմ գնացել, այլապես խոսելու կարիք չկար այդ թեմայով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
Սրբազանն ասաց, որ կեղծիքը ՔՊ-ականների վարքագիծն է, այդ պատճառով էլ հայտնվել ենք «ստի ու կեղծիքի հիմնարկում»։
«Ոստիկաններին վահաններով բերել շարել են, տպավորություն են ստեղծում, որ այստեղ բարբարոսներ են»,- նշեց Տավուշի թեմի առաջնորդը։