11/05/2024 19:28
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումը կմեկնարկի մայիսի 13-ին․ դատարանը կքննի խափանման միջոցի հարցը․ փաստաբաններ
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը և Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը հայտարարություն են տարածել․
«Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի օրը՝ մայիսի 13-ին ժամը 15:00-ին, Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում (Նազարբեկյան 40)։
Ի թիվս այլ հարցերի՝ վաղվա նիստում դատարանն անդրադառնալու է Սամսոնյանի ու Սաղաթելյանի խափանման միջոցի հարցին։ Հիշեցնենք, որ նրանք անազատության մեջ են մարտի 22-ից։
Դատական նիստը դռնբաց է, հանրության ներկայացուցիչների մասնակցությունը՝ ցանկալի»։