11/05/2024 11:55
Ոստիկանությունը շարունակում է ծառայել թուրքական իշխանություններին. հուրախություն մեզ՝ սև բերետավորներից մեկը վերցրեց մեր հյուրասիրած սուրճը. Քաղաքացի (Տեսանյութ)
Երևանի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները: Ոստիկանությունը շարունակում է անհամաչափ ուժ կիրառել և խաղաղ ակցիայի մասնակիցներին բերման ենթարկել:
«Ոստիկանները պետք է հետևեն սահմանադրական կարգին և մեզ պաշտպան լինեն, սակայն հակառակն են անում: Ոստիկանությունը շարունակում է ծառայել թուրքական իշխանություններին: Հուրախություն մեզ՝ սև բերետավորներից մեկը վերցրեց մեր հյուրասիրած սուրճը: Նույնիսկ այս ամենից հետո էլ ուզում ենք հավատալ, որ մեր ոստիկանությունը ժողովրդի հետ է»,-նշեց անհնազանդության ակցիայի մասնակիցներից մեկը: