11/05/2024 15:06
Արցախցիներին այլևս չզանգել ու, Ձեր բնորոշմամբ, հակապետական միտինգներին մասնակցելու համար վարչություն չհրավիրել․ Փաստաբանը դիմում է փոխգնդապետ Գրիգորյանին
Փաստաբան Արսեն Բաբայանը դիմել է քրեական ոստիկանությունից փոխգնդապետ Գրիգորյանին։
«Կարծում եմ՝ մենք իրար չենք ճանաչում։
Հորդորում եմ արցախցիներին այլևս չզանգել ու, Ձեր բնորոշմամբ, հակապետական միտինգներին մասնակցելու համար վարչություն չհրավիրել։
Մենք իրական հակապետական մեկ երևույթ գիտենք, եթե որոշել եք հակապետականությամբ զբաղվել, ապա իրական երևույթով զբաղվեք։
Չանեք այլևս նման բան», - փաստաբանը գրել է իր ֆեսբուքյան էջում։