11/05/2024 10:39
Ալմաթիում այսօր կշարունակվեն Միրզոյան-Բայրամովի բանակցությունները
Ալմաթիում այսօր կշարունակվեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։
Հիշեցնենք, որ բանակցությունները մեկնարկել էին երեկ։ Բանակցությունների մեկնարկին Հայաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել ողջույնի խոսքերով։ Միրզոյանն ասել է․
«Չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները»։