11/05/2024 16:50
Ալեն Սիմոնյանն Արմեն Գևորգյանին գործուղում է Փարիզ
ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանը կգործուղվի Փարիզ։ Այդ մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել։
Գևորգյանը կգործուղվի հունիսի 2-5-ը։ Մասնակցելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի, Հանրային առողջության եւ կայուն զարգացման հարցերի ենթահանձնաժողովի, ինչպես նաեւ Հանուն առողջ միջավայրի կոնտակտային խորհրդարանականների ցանցի նիստերի աշխատանքներին։