12/05/2024 20:29
Ես պատրաստ եմ ցանկացած պատասխանատվություն ստանձնել՝ Հայոց Հայրապետի օրհնությամբ, Աստծու կամքով և ժողովրդի ցանկությամբ. Բագրատ Սրբազան
Ուզում եմ շատ անկեղծ ասել՝ ես պատրաստ եմ ցանկացած պատասխանատվություն ստանձնել՝ Հայոց հայրապետի օրհնությամբ, Աստծու կամքով և ժողովրդի ցանկությամբ, հանրահավքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Սակայն կան հարցեր, որոնց վերաբերյալ պետք ու անհրաժաշտ են իրավական դաշտում քննարկումները, որոնք երկու օրվա ընթացքում կհստակեցվեն և կներկայացվեն ձեզ: Այս հարցերը նաև պետք է քննարկվեն քաղաքական բոլոր ուժերի հետ, ես առաջիկայում պատրաստվում եմ դա անել՝ առանց խտրականության, ընդ որում ՔՊ-ի հետ; Մենք շարժվելու ենք այն ուղիով, ինչ աասել եմ այս օրերին»,-հավելեց նա :