12/05/2024 19:55
Ես դուրս եմ եկել պայքարի, որովհետև մենք ապրում ենք գողացված ուրախության և անպատվության ժամանակներում. Սրբազան
Ես իմ կյանքը միշտ աղոքթքով, սաղմոսով եմ սկել և ասել՝ տերն է իմ ապավենը՝ ես ումից եմ դողալու, հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:
«Եվ սա թող լինի յուրաքանչյուրի սրտում և շրթունքների վրա: Այսպես սկսեք ձեր կյանքը բոլոր հանգամանքներում: Այսօր գրությամբ եմ եկել: Տառապանքից, ցավից խոցված ժողովուրդ, այսօր ես դուրս եմ եկել պայքարի, որովհետև մենք ապրում ենք գողացված ուրախության և անպատվության ժամանակներում, երբ կորսված է մեր հայրենիքի չքնաղ՝ խտացված ազատությամբ լցված հատվածը, իմ ու ձեր սիրելի Արցախ աշխարհը; Երբ բոլոր ուղղություններով վտանգված են մեր հայրենիքի սահմանները: Մինչև այսօր ունենք հազարավոր զոհեր, անհայտության մեջ գտնվողներ, վիրավորներ, որոնց թիվը մինչև այսօր ճշտված չէ: Ապրում ենք ստի, թշնամության և ատելության միջավայրում: Այս պայմաններում եմ ես արձագանքել իմ Տիրոջը, երբ հարցնում էր՝ ո՞ւմ ուղարկեմ այս ժողովրդի մոտ»,- նշեց նա: